Վինիսիուսը չի ստանա «Ոսկե գնդակը». Ֆաբրիցիո Ռոմանո
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի ստանա 2024 թվականի «Ոսկե գնդակը»: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ չնայած նախնական ինսայդերներին, որոնք պնդում էին, թե հենց Վինիսիուսն է հաղթող ճանաչվելու «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում, մրցանակը տրվելու է «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին։
Նշվում է նաև, որ «Ռեալի» ամբողջ անձնակազմը հրաժարվել է մեկնել Փարիզ՝ որոշումը կայացրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 28-ին Փարիզի Շատլե թատրոնում կկայանա «Ոսկե գնդակի» 68-րդ մրցանակաբաշխությունը։