Մարդու օրգանիզմի պատասխան ռեակցիան Coca-Cola-ին
ՀասարակությունԼայն տարածում եւ մեծ ճանաչում վայելող Coca-Cola ըմպելիքը վնասակար է օրգանիզմի համար։ Գիտնականները պարզել են, թե ինչպիսին է մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան Coca-Colaժին։
Այսպիսով, Coca-Cola խմելուց հետո առաջին10 րոպե անց, օրգանիզմում հայտնվում են 10 թեյի գդալի քանակությամբ ավելորդ շաքար, որը առավելագույն չափաբաժինն է ամբողջ օրվա համար։
Արդեն 20 րոպե անց արյան մեջ բարձրանում է շաքարի մակարդակը, ինչն էլ ուղղակիորեն ազդում է ինսուլինի արտադրության վրա։ Արդյունքում, ամբողջ շաքարը վերածվում է ճարպի։
40 րոպե անց, կոֆեինի կլանումը ավարտվում է, ինչի հետեւանքով լայնանում են բիբերը եւ անգամ հնարավոր է, որ բարձրանա տվյալ անձնավորության զարկերակային ճնշումը։
45 րոպե անց ուժգնանում է դոֆամինի՝ հաճույքի հորմոնի արտադրությունը։ Եւս 15 րոպե անց ստամոքսում ակտիվանում է մետաբոլիզմը։
Ավելի քան մեկ ժամ անց զուգարան գնալու անհրաժեշտություն է առաջանում։ Օրգանիզմից դուրս են գալիս կալցիումը, մագնեզիումը, ցինկը, որոնք կենսական նշանակություն ունեն մեր ոսկորների համար։ Չափից շատ Coca-Cola ըմպելու արդյունքում մարդն ավելի դյուրագրգիռ կամ ալարկոտ է դառնում։