Որ նախարարությանը` որքան կտրամադրվի
ՏնտեսությունՀայաստանի պետական բյուջեի ծախսային մասը 2025 թվականին կկազմի 3 տրլն 452 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Միաժամանակ եկամուտը կլինի 2 տրլն 873 մլրդ դրամ մակարդակի վրա։ Այսպիսով, պետական բյուջեի դեֆիցիտը, ըստ նախարարի, կկազմի 5,5 տոկոս կամ 609 մլրդ դրամ։
Կրթության ոլորտին ուղղված 2025թ բյուջեի ծախսերը կազմելու են 300 միլիարդ դրամ, դրանք 4,5 տոկոսով գերազանցում են ընթացիկ տարվա ոլորտի ծախսերը ու կազմելու են ՀՆԱ 2,5 տոկոսը։ Այս մասին այսօր ԱԺ-ում Պետական բյուջեի 2025 թվականի նախագիծը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
13,5 միլիարդ՝ Շրջակա միջավայրի նախարարությանը. ավելացվել է բյուջեն։
13,9 միլիարդով ավելացել է 2025-ի սոցապի բյուջեն։