ՀՀ-ն դատապարտում է միջազգային անվտանգությունը խաթարելու գործողությունները, այդ թվում՝ Իրանի դեմ․ ԱԳՆ
Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգությունը խաթարելուն ուղղված գործողությունները, որոնք արտահայտվել են նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված գործողություններում։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը կպաշտպանի միջազգային իրավունքը և կկանխի հետագա անցանկալի իրադարձությունները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։