Այս ամենի մասին տեղյակ է նաև Շիրակի ՔՊ-ական մարզպետը
<<Իրավունք>> TV ֆեյսբուքյան պաշտոնական էջին Աննա Մկրտչյան անուն ազգանունով օգտատերը հաղորդագրություն է ուղարկել, որտեղ գրված է հետեվյալը․
Պատգամավոր Կարեն Սարուխանյանի ու նրա օգնական Լիլիթ Ծատուրյանի անունները առնչվում են կոռուպցիոն գործարքների հետ:
2023 թվականին Ախուրյան համայնքում ՔՊ-ի իշխանափոխությունից հետո Լիլիթ Ծատուրյանի հայրը՝ 74ամյա Աղաբեկ Ծատուրյանը(նախկինում ՀՀԿ անդամ) Կարեն Սարուխանյանի միջնորությամբ անցնում է աշխատանքի Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ում։ Միաժամանակ աշխատելով համայնքային հիմնարկությունում Աղաբեկ Ծատուրյանը, նույն ժամանակահատվածում ստեղծում է «Լիվալ քոնտրոլ» անվանումով ՍՊԸ, որը զբաղվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններով։ Հետաքրքրությունը կայանում է նրանում, որ այս ընկերությունը միայն Ախուրյան համայնքում է մասնակցում մրցույթների և հաղթում։
Նկարներում Ախուրյանի համայնքապետարանի միջև կնքված բազմաթիվ պայմանագրերից մի քանիսն են՝ վերցված համայնքապետարանի կայքից։ Ի դեպ Լիլիթ Ծատուրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրի համայնքի ՔՊ տարածքային կառույցի վերասկող անդամն է նաև։
Այս ամենի մասին տեղյակ է նաև Շիրակի ՔՊ-ական մարզպետը։
1․ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ՝ 4․833․864 ՀՀ դրամ։ 26/07/2024 թվական
2․ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի կարիքների համար՝ շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ՝ 930 000 ՀՀ դրամ։ 04/07/2024 թվական։
3․ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի կարիքների համար սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ։ 08/04/2024 թվական։
Նշենք նաև, որ մարզպետ եղած ժամանակ Կարեն Սարուխանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կազմակերպել է, որ իր հարազատ քեռու՝ Մանվել Խուջումյանի քրեական գործը քննվի աչքից հեռու և ամենակրևորը՝ <<ճիշտ>> դատավորի մոտ՝ ներկայիս Ախուրյան համայնքի ղեկավար Մանուկյանի Զավենի հոր մոտ: Գործը վարույթ է ընդունել 08-11-2018-ին, իսկ դրանից ընդամենը մեկ օր առաջ Սարուխանյանի կողմից Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Զավեն Աշոտի Մանուկյանը: Այս դեպքից տարիներ անց Ախուրյան համայնքում իշխանափոխություն է լինում և Մանուկյանը Զավենը Այվազյան Ալբերտի փոխարեն համայքնի ղեկավար է դառնում:
Վերջին 1-2 տարում Սարուխանյան Կարենը բավականին մեծ կարողությունների տեր է դառնում՝ Շիրակի մարզում ունի հյուրատուն(տես․ նկարում) ի դեպ հյուրատունը աշխատացնում է օգնական Լիլիթ Ծատուրյանը, դեղատուն իր տանը կից, իր մեկնաբանմամբ կինն է աշխատացնում, այն դեպքում երբ կինը՝ Փիլոյան Արփին աշխատում է Գյումրի Սեյսմիկ ծառայությունում, թանկարժեք մեքենաներ՝ վեջինը Мерседес GL 45 KS 001 համարանիշներով, որոնք ի դեպ ներկայացված չեն իր հայտարարագրում։
Իսկ այժմ էլ ուզում է դառնալ Գյումրի համայնքի ղեկավար։