Ինչ կատարվում է, հավաքական Արեւմուտքի եւ մասնավորապես՝ ԱՄՆ-ի գծած սցենարով է. Այվազյան
ՆերքաղաքականԸստ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ` այն ամենը, ինչ կատարվում է, հավաքական Արեւմուտքի եւ մասնավորապես՝ Միացյալ Նահանգների գծած սցենարով է: Այսինքն` արագ կերպով հասնել Խաղաղության պայմանագրի կնքմանը:
- Այդ իսկ պատճառով հայկական կողմը արագ-արագ տեմպերով այն, ինչ պետք է արվի այդ Խաղաղության պայմանագրի համար, ինքն արդեն անում է: Բոլոր իրավական ակտերը, բորոր որոշումները նախապես արդեն ընդունում են եւ հետո Ադրբեջանին արդեն միջազգային հանրությունը, այսինքն՝ հավաքական Արեւմուտքը կասի, որ Հայաստանում արդեն ամեն ինչ նախապատրաստել են, եւ այլեւս ոչ մի անելիք չկա: Վերջ, գնդակը քո դաշտում է, ստորագրի Խաղաղության պայմանագիրը:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ