ՌԴ–ն և Թուրքիան չափազանց շահագրգռված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմամբ․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
ՄիջազգայինԱդրբեջանն ու Հայաստանը հետաքրքրվածություն են ցուցաբերում հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նա խոստովանել է, որ դա համապատասխանում է ողջ ԱՊՀ-ի և Հայաստանի ու Ադրբեջանի հարևանների շահերին։
«Ռուսաստանը և Թուրքիան չափազանց շահագրգռված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմամբ, որովհետև դա շատ մեծ հնարավորություններ է բացում», - ասել է նա:
Ըստ Լեբեդևի՝ այս առումով առաջարկները շատ են՝ և՛ Բաքվի, և՛ Երևանի կողմից։
«Առաջարկությունները ողջամիտ են, քանի որ դրանք տնտեսապես ձեռնտու են տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին և Կասպից ծովով հարևաններին՝ Թուրքմենստանին, օրինակ՝ Իրանին և այլն»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։