Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարան կգնա
Նիկոլ Փաշինյանն այսօր կգնա խորհրդարան:
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը կներկայացնի 2025 թ-ի բյուջեի նախագիծը:
Այնուհետեւ, նախարարները, ուժային կառույցների եւ իրավապահ համակարգի ղեկավարները կներկայացնեն ոլորտային համակարգի բյուջեի նախագիծը:
Նախագծի քննարկումը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը, դրանից հետո կներկայացվեն գրավոր առաջարկներ, իսկ արդեն նոյեմբերի 12-ից բյուջեի նախագիծը կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստերի ժամանակ: