Սարսափազդու մանրամասներ. 40-ամյա տղամարդը կյանքից զրկել է մորը՝ հարվածներ հասցնելով դեմքին և գլխին
ՔրեականArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ին ժամը 23։00-ին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկում սպանություն է եղել։ 40-ամյա տղամարդը սպանել է իր մորը։
Դեպքի վայր շտապած իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 17։30-ից մինչև 23։00-ն նշված հասցեում Դ. Ե․-ն ձեռքերով հարվածներ է հասցրել մոր՝ 1952 թվականին ծնված Ց. Հ․-ի դեմքին և գլխին՝ պատճառելով մահ։
Տղամարդը ձերբակալված է։