Վանգան և Նոստրադամուսը նույն սարսափելի կանխատեսումն ունեին 2025թ. համար. MailOnline
Հասարակություն«Վանգան և Նոստրադամուսը նույն սարսափելի կանխատեսումն ունեին 2025 թվականի համար». բրիտանացիները խոստանում են ընթերցողներին հաջորդ տարի «մահաբեր պատերազմ Եվրոպայում մինչև լիակատար ոչնչացում»:
«Աշխարհի ամենահայտնի և չարաբաստիկ միստիկներից երկուսը նույն կանխատեսումն արեցին 2025թ.-ի հետ կապված: Ե՛վ Նոստրադամուսը, և՛ Վանգան պնդում են, որ Եվրոպայում մահացու պատերազմ է սկսվելու»։ Այս մասին գրում է MailOnline-ն:
Բրիտանական աղբյուրի պնդմամբ, Նոստրադամուսը գրել է, որ «Եվրոպայի հողերը» կներգրավվեն «դաժան պատերազմների» մեջ, և որ «հինավուրց ժանտախտն ավելի վատ կլինի, քան թշնամիները»։
Վանգան նաև մտահոգություն է հայտնել 2025 թվականին Եվրոպայում հակամարտությունների առնչությամբ, որոնք «կործանելու են» մայրցամաքի բնակչությանը»։
Լրատվամիջոցը նաեւ հիշեցնում է Վանգայի այլ կանխատեսումների մասին. «Վանգան ավելի վաղ կանխատեսել էր ռուսական ներխուժումն Ուկրաինա և սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունը։ 1979-ին տված հարցազրույցում նա նույնիսկ հայտարարեց, որ Ռուսաստանը կգերիշխի աշխարհում, և նախագահ Վլադիմիրը կդառնա «աշխարհի տերը». «Ամեն ինչ սառույցի պես կհալվի, միայն մի բան կմնա անձեռնմխելի` Վլադիմիրի փառքը: Նա կհեռացնի ամեն ինչ իր ճանապարհից, և ոչ միայն գոյատևելու է, այլև կդառնա աշխարհի տիրակալը»։
Էքստրասենսը տարիներ առաջ կանխատեսել էր կորոնավիրուսի բռնկումը, երբ նա զգուշացրեց. «Կորոնան ամենուր կլինի»։ Վանգան նաև ճիշտ հայտարարեց, որ Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ [Օբաման] առաջին անգամ կլինի սևամորթը, թեև նա ավելացրեց, որ նա կլինի վերջինը»: