Զուրաբիշվիլին «միջազգային գործընկերներին» կոչ է արել` խառնվել Վրաստանի ներքին հարցերին
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «միջազգային գործընկերներին» կոչ է արել պաշտպանել Վրաստանը՝ աջակցելով վրաց ժողովրդին։
Թե Վրաստանում Ֆրանսիայի երբեմնի դեսպան, Արեւմուտքի ուղիղ միջամտությամբ Վրաստանում նախագահ կարգված Զուրաբիշվիլում համար ովքեր են «միջազգային գործընկերները», դա պարզ է: Սակայն խնդիրը դա չէ. նման հայտարարությամբ երկրի նախագահը կոչ է անում արտաքին ուժերին` միջամտել իր իսկ երկրի ներքին գործերին` քողարկվելով «աջակցել ժողովրդին» արտահայտության տակ: Այն ժողովրդին, որի ավելի քան 40 տոկոսը (իսկ պաշտոնական տվյալներով` 54 տոկոսը), ինչպես պնդում է նույն ընդդիմությունը, ձայն է տվել «Վրացական երազանքին»: Դա արդեն հերթական հանցագործությունն է, որը թույլ է տալիս Զուրաբիշվիլին: Ու պատահական չէր հենց նրա կանխատեսումը, որ «Վրացական երազանքի» հաղթանակի դեպքում բանտ է նստելու: