Հաղթի Թրամփը, թե` Հարիսը, Ուկրաինային ամերիկյան օգնությունը էապես կնվազի. Bloomberg
ՄիջազգայինԵթե Թրամփը հաղթի ընտրություններում, Ուկրաինայի հնարավորությունները «կտրուկ կնվազեն»: Բայց Կամալա Հարիսի համար նույնպես դժվար կլինի զգալի ֆինանսական աջակցություն ստանալ Կիևի համար։
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով արեւմտյան պաշտոնյաներին։
Գործակալության տվյալներով՝ Կիևի և Եվրոպայի պաշտոնյաները մտահոգված են, որ Թրամփի հաղթանակը կարող է հանգեցնել հակամարտության «ցավոտ կարգավորման», որը ենթադրում է Ուկրաինայի տարածքային զիջումներ։
Բայց նույնիսկ եթե Հարրիսը հաղթի, նրա համար դժվար կլինի Կոնգրեսում Ուկրաինայի համար ֆինանսավորում ստանալ:
Այս խնդիրների ֆոնին Ռուսաստանը շարունակում է իր հարձակումը առաջնագծի ողջ երկայնքով և կկարողանա մարտավարական հաջողությունների հասնել, նշում են Bloomberg-ի աղբյուրները։