Նախկին նախագահը հայտնել է, որ կրակել են իր մեքենայի վրա
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են իր մեքենայի վրա կրակում։ Այդ պահին նախկին նախագահը մեքենայում է եղել։
Մորալեսն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Սա կառավարության ցուցումով ինձ կալանավորելու փորձ էր», - ասել է Մորալեսը:
Մորալեսի նկատմամբ հետաքննություն է ընթանում Բոլիվիայի դատախազության կողմից մարդկանց թրաֆիքինգի և անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նա կասկածվում է անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, ով երեխա է ունեցել, որի հայրը ծննդյան վկայականում նշված է որպես Մորալես: Ինքը՝ նախկին նախագահը, մեղադրանքը կապում է իր քաղաքական գործունեության հետ։