Շառլ Միշելի հայտարարությունը՝ Վրաստանի ընտրությունների վերաբերյալ
Միշելը Վրաստանի ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է՝
ԵԽ-ն ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունների նախնական գնահատականը
Կոչ է անում ԿԸՀ-ին և այլ մարմիններին անհապաղ հետաքննել ընտրությունների հետ կապված բոլոր խախտումներն ու մեղադրանքները
Դիմում է Վրաստանի ղեկավարությանը վերահաստատելու իր հավատարմությունը եվրոպական կուրսին` հունիսին և հոկտեմբերին Եվրոպական խորհրդի նիստերի եզրակացություններին համապատասխան
Այսուհետ հատկապես կարևոր է բոլոր քաղաքական ուժերի միջև կառուցողական և ներառական երկխոսությունը
Նոյեմբերի նիստում Եվրոպական խորհուրդը կգնահատի ներկա իրավիճակը և կորոշի հետագա քայլերը Վրաստանի հետ հարաբերություններում։