Մեծ Բրիտանիան միջամտում է ԱՄՆ ընտրություններին․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մեծ Բրիտանիայի միջամտում է ԱՄՆ ընտրություններին՝ հօգուտ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսի։
«Միացյալ Թագավորությունում իշխող լեյբորիստական կուսակցությունը 100 մասնագետ է ուղարկում, որպեսզի կանխի Դոնալդ Թրամփի նախագահ դառնալը»,- գրել է նա Telegram-ի ալիքում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ենթադրել է, որ դեմոկրատների համար ամեն ինչ «շատ վատ է ընթանում», ուստի նրանք ստիպված են դիմել «նախկին տերերի» օգնությանը։