Վրաստանը չի պատրաստվում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Կոբախիձե
Վրաստանը չի ծրագրում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ընդգծելով, որ Թբիլիսիի և Մոսկվայի միջև ներկայումս դիվանագիտական փոխգործակցություններ չկան։
Քաղաքական գործչի խոսքով՝ Վրաստանը մտադիր չէ շտապել հարաբերությունների վերականգնման հարցում՝ մատնանշելով Ռուսաստանի կողմից երկրի ազգային շահերի խախտումները։
«Ներողություն: Ոչ, ոչ, ոչ: Այդ կապակցությամբ ծրագրեր չկան»,- NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Կոբախիձեն։