ՔՊ-ական գլուխ պահող պատգամավորներին թեժ երեկո է սպասվում
ՆերքաղաքականՔՊ-ականներին այսօր լուրջ անակնկալներ է սպասվում ՔՊ վարչության նիստի ընթացքում։ Այս մասին մասնավոր զրույցներում պարծենում են Փաշինյանի նվիրյալները՝ ընդգծելով, որ բացի Արմեն Խաչատրյանին Արդարադատության նախարարի թեկնածու հաստատելուց, շեֆը լուրջ «սանկցիաներ է» կիրառելու ուժային ղեկավարների հետ հանդիպումից «շառից փորձանքից հեռու» տրամաբանությամբ փախած պատգամավորների նկատմամբ: Այնպես որ, ինչպես մեր աղբյուրն է ասում՝ երեկոն թեժ է լինելու ՔՊ-ական գլուխ պահող պատգամավորների համար։
Սեփ. լրատվություն