«Վրացական երազանքը» պարտվել է Թբիլիսիում, սակայն հայաբնակ Ախալքալաքում հավաքել է ձայների գրեթե 90 տոկոսը
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրություններում պարտվել է Թբիլիսիում և այլ խոշոր քաղաքներում, մինչդեռ հիմնականում հայերով բնակեցված Նինոծմինդայում և Ախալքալաքում հավաքել է ձայների գրեթե 90%-ը, հաղորդում է NewsGeorgia-ն։
Ըստ ԿԸՀ կայքի նախնական արդյունքների. (Հաշվարկվել են 3111 ընտրատեղամասերից 2255-ի տվյալները)
«Վրացական երազանք»՝ 53.056%, 957.960 ձայն,
«Փոփոխությունների կոալիցիա – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»՝ 11,177% (201․807 ձայն),
«Միասնություն» («Ազգային շարժում», «Ագմաշենեբելիի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») - 9,852% (177․892 ձայն),;
«Ուժեղ Վրաստան» («Լելո», «Հանուն ժողովրդի», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») - 8,998% (162․459 ձայն),
«Գախարիա – Հանուն Վրաստանի» – 8,228% (148․570 ձայն),
Ըստ Թբիլիսիի շրջանների իշխող կուսակցության արդյունքները հետևյալն են.
Մթածմինդա – 41,512% (14696 ձայն),
Վակե – 38,003% (28,983 ձայն),
Սաբուրթալո – 39,758% (38110 ձայն),
Կրծանիսի – 48,831% (11002 ձայն),
Իսանի – 45,298% (28767 ձայն),
Սամգորի – 44,924% (37004 ձայն),
Չուգուրեթի – 44,105% (17936 ձայն),
Դիդուբե - 42,076% (17,234),
Նաձալադևի - 42,571% (33,952),
Գլդանի – 40,46% (34547)։
Ինչ վերաբերում է տարածաշրջաններին, ապա ընտրություններում «Վրացական երազանքին» չի հաջողվել հաղթել բոլոր խոշոր քաղաքներում։ Սրանք Թբիլիսիի սահմաններից դուրս գտնվող 74 շրջաններից հինգն են։
Ռուսթավի – 40,99% (24815 ձայն),
Զուգդիդի – 48,052% (6956 ձայն),
Փոթի – 49,659% (45583 ձայն),
Բաթումի - 49,659% (45,583 ձայն),
Քութայիսի – 47,328% (35837)։
Իշխող կուսակցությունը լավագույն արդյունքներ է ստացել Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում։ Սրանք այն շրջաններն են, որտեղ ապրում են էթնիկ փոքրամասնությունները, այդ թվում՝ հայեր և ադրբեջանցիներ։ Այս ընտրությունների ժամանակ խախտումների մասին հաղորդումների մեծ մասը հենց այդ տեղերից են եղել։ Մառնեուլիի շրջանում ընտրատեղամասերից մեկում նույնիսկ ստիպված են եղել չեղարկել արդյունքները՝ քվեաթերթիկների զանգվածային լցոնումների պատճառով։
Այնուամենայնիվ, նկատվում է նաև մեկ այլ միտում։ Պատմականորեն այս շրջանները հիմնականում քվեարկում են իշխող կուսակցության օգտին:
Գարդաբանի - 70,831% (8919 ձայն),
Մառնեուլի – 79,545% (19424 ձայն),
Բոլնիս – 80,711% (18390 ձայն),
Դմանիսի – 76,434% (6824 ձայն),
Ծալկա – 69,335% (3387 ձայն),
Ադիգենի - 71,309% (3,328 ձայն),
Ախալքալաք՝ 88,933% (11749 ձայն),
Նինոծմինդա – 89,771% (7802 ձայն)։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Ընտրատեղամասերը բացվել են 08:00-ին և փակվել 20:00-ին: Ընտրելու իրավունք ուներ 3,5 մլն քաղաքացի։ Նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է գրեթե 59 տոկոս։
Ընտրություններին մասնակցել է 18 կուսակցություն։ Խորհրդարանի 150 պատգամավոր առաջին անգամ ընտրվում է ոչ թե խառը, ինչպես նախկինում, այլ ամբողջովին համամասնական ընտրակարգով։ Օրենսդիր մարմին մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսանոց շեմը։