Վրաստանի նոր խորհրդարանը կհավաքվի, եթե անգամ երկրի նախագահը նիստ չնշանակի․ վարչապետ
ՄիջազգայինՎրաստանի նոր խորհրդարանը կհավաքվի, և նոր կառավարությունը կհաստատվի, անգամ եթե երկրի նախագահը նիստ չնշանակի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Քաղաքական գործիչն ընդդիմության՝ երեկվա խորհրդարանական ընտրությունների արդյունքները մերժումն անվանել է ինքնաարդարացման անհույս փորձ: Կոբախիձեի խոսքով՝ երկրում գործընթացները կշարունակվեն սովորական կարգով, իսկ այդ գործընթացը խանգարելու ընդդիմության ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։
«Ընտրությունները կարևոր են ցանկացած երկրի կյանքում, և այդ կարևորագույն պահերին վրաց ժողովուրդը սատարեց մեզ ու կատարեց միակ, այլընտրանք չունեցող ընտրությունը։ Մենք հասարակությանն ասել ենք, որ այս ընտրությունները հավասարեցված են հանրաքվեին, մեր ուղերձը հաստատ հասել է ընտրողներին, և դրա հետ է կապված խորհրդարանական ընտրություններին աննախադեպ մասնակցությունը», - ասել Է Վրաստանի վարչապետը։