Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու.Սասուն Միքայելյան
Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետեւ մենք այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Գիտեք, որ 20 տարի ադրբեջանցիները ժամանակից զենք-զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանություննոերը ալան-թալանով էին զբաղված»,-ասաց նա:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե իրենք ծախեցին Արցախը, Միքայելյանն րձագանքեց. «Երկրապահը շարունակում է Սպարապետի թողած ավանդը ու Երկրապահը 44-օրյա պատերազմին 4 հազար մարդով մասնակցել է Ղարաբաղում 9 ուղղությամբ մարտական գործողություններին, տվել ենք 74 զոհ, 113 վիրավոր եւ 2020-ից մինչեւ այսօր Երկրապահը գտնվում է Հայաստանի պետական սահմաններին, իր մարտական հերթապահություն է իրականացնում արդեն մեծ թվաքանակով, մոտ 7 ուղղությամբ էլ հիմա ենք պետական սահմանները պահում: Մեր գործը դա է եղել ի սկզբանե»: