Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները շատ ձեռնտու էին Ռուսաստանին. Փորձագետ
ՄիջազգայինՌուսական փորձագիտական աղբյուրը, գնահատելով վրացական ընտրոթունենրի արդյունքները, ուժագրավ պատկեր է նկարագրում.
«Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները շատ ձեռնտու էին Ռուսաստանի համար։ Նախ, ընդդիմությունը պարտություն կրեց, ինչը նվազեցնում է Արևմուտքի աջակցության հնարավորությունը, քանի որ ակնհայտ է դարձել դրա անարդյունավետությունը։ Երկրորդ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որին հաճախ անվանում են ռուսամետ, չկարողացավ հասնել խորհրդարանում բացարձակ մեծամասնության։ Սա իշխանություն-ընդդիմություն մշտական առճակատման իրավիճակ է ստեղծում, ինչը հանգեցնում է քաղաքական անկայունության։
Արդյունքում «Վրացական երազանքը» ստիպված կլինի ապավինել Ռուսաստանի աջակցությանը, քանի որ նրա համար դժվար կլինի ինքնուրույն գլուխ հանել ընդդիմության հետ։ Ներկայիս իրավիճակը կարող է է՛լ ավելի ամրապնդել Մոսկվայի ազդեցությունը վրացական քաղաքականության վրա, մինչդեռ Արևմուտքը, ամենայն հավանականությամբ, կնվազեցնի ակտիվ միջամտությունը՝ հիասթափված վրացական ընդդիմության ներուժից»: