Այսօր խաղադաշտ դուրս կբերեմ հնարավոր լավագույն կազմը. Ինձագի
Սպորտ
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի` «Յուվենտուսի» հետ առաջիկա հանդիպման մասին։ Հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 27-ին։
«Մենք բոլորս գիտենք, թե որքան կարևոր է այս խաղը և ինչ է այն նշանակում մեր ակումբի, մեր երկրպագուների և մեզ համար: Սա մրցաշրջանի 9-րդ խաղն է, ուստի այն որոշիչ չի լինի, բայց, միևնույն է, շատ կարևոր է: Երկու հիանալի թիմեր, որոնք մինչ այժմ անցել են գրեթե նույն ճանապարհը, կհանդիպեն միմյանց:
Մենք լավ մարզավիճակով գնում ենք խաղի՝ հինգ անընդմեջ հաղթանակների շարքով: Ցավոք, մենք ունենք մի քանի խնդիրներ, որոնք կսահմանափակեն մեզ որոշ առումով: Այն ֆուտբոլիստները, որոնք առողջ են, պատրաստ են, վաղը կփորձեմ դաշտ դուրս բերել հնարավոր լավագույն կազմը»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։