ԱՐՏԱՖԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ. Բենզին տեղափոխող բեռնատարը մտել է Հանրապետության հրապարակ. վարորդն այն կայանել է հրապարակի մեջտեղում
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի բենզատար ավտոմեքենան կայանել է Հանրապետության հրապարակի մեջտեղում, գորգի վրա, որի վրայով արգելվում է անգամ ավտոմեքենաների տեղաշարժը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և ոստիկանների հետ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։