Ինչպես արդեն հայտնել էինք, ողբերգական վթարի հետևանքով մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը՝ 24-ամյա Էլեն Իսրայելյանը։

Էլենը վթարի էր ենթարկվել ուշ գիշերին՝ անգիտակից վիճակում տեղափոխվելով «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նա ամուսնացած էր, ուներ 2 երեխա՝ որդի և դուստր։ StarNews-ը ներկայացնում է Էլենի հրապարակած լուսանկարներից մի քանիսը։

Նշենք, որ ավելի վաղ դեպքին ադրադառնալով, shamshyan.com-ը հայտնել էր.

հոկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով Է․ Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Է․ Իսրայելյանը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։