«Պի՛նդ եղիր, Վրաստան». արձագանքներ Վաշինգտոնից
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ադամ Քինզինգերը և ամերիկացի վերլուծաբան Լյուք Քոֆին արձագանքել են վրաստանյան ընտրությունների անկախ exit poll-երի նախնական հաշվարկներին, գրում է aliq.ge-ն:
«Պի՛նդ եղիր, Վրաստան», – X-ում գրել է Ադամ Քինզինգերը։
«Վրաստանում էքզիթ փոլերի հետ կապված լավ նորություններ են գալիս: Տեսնենք, թե ինչպիսին կլինեն վերջնական արդյունքները»,- X-ում գրել է Քոֆին։
Վրաստանում անկախ exit poll-երի նախնական հաշվարկով` ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին: Իսկ ահա իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած exit poll-ի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք»-ը մնալու է իշխանության ղեկին ևս չորս տարի: