Մ-23 ԱԱ. ՄԱՆՎԵԼ ԽՆՁՐՑՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
ՍպորտԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչ, ծնունդով Շիրակի մարզի Ազատան գյուղից ՄԱՆՎԵԼ ԽՆՁՐՑՅԱՆԸ դուրս եկավ 57 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչ։ Որակավորման փուլում Խնձրցյանը 12։2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովին։ 1/8 եզրափակչում նա 11։8 հաշվով առավելության հասավ թուրք Մուհամեդ Քարավուսի հանդեպ։ Իսկ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Որակավորման փուլում նա 11։0 հաշվով հաղթել էր ամերիկացի մրցակցին, 1/8 եզրափակչում 7։1 հաշվով հաղթել էր Էմրե Քուրալին, քառորդ եզրափակչում էլ 0։11 հաշվով պարտվել էր ռուս Բաշիր Մագամեդովին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ