4 ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԻՐԵՆՑ ՆՈՐԱՄՈՒՏԸ ԿՆՇԵՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ
ՍպորտՀոկտեմբերի 26-ը, հայկական բռնցքամարտի համար անչափ կարևոր օր է լինելու։ Մեր 4 ուժեղագույն բռնցքամարտիկները իրենց նորամուտը կնշեն պրոֆեսիոնալ ռինգում։ Նրանք են ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ, ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ։ Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի շնորհիվ այն տեղի կունենա Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում, հայրենիքում արդեն մեծ հեղինակություն վայելող Ночь чемпионь IBA մրցաշարում։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը հանդիպել է ու մրցաշարից առաջ զրուցել մեր երկրի ներկայացուցիչներից ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԻ հետ։ Նա նշեց, որ հանդես կգա 92+ գերծանր քաշային կարգում։ Մրցակիցս կլինի Պակիստանի ներկայացուցիչը։ Շատ լավ եմ տրամադրված այս կարևորագույն մրցաշարին, սա իմ նորամուտն է լինելու պրոֆեսիոնալ ռինգում, ջանք չեմ խնայել ու պարապել եմ տքնաջան։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Իսկ ահա մյուս մասնակիցը ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, մեզ հետ բացառիկ զրույցում նշեց. «48 կգ քաշային կարգում եմ հանդես գալու։ Հակառակորդս Ղրղզստանի ներկայացուցիչն է լինելու,հասցրել եմ ուսումնասիրել նրան, շատ ուժեղ բռնցքամարտիկ է, Ստրանջայի մրցաշարի չեմպիոն է, Ասիայի մրցանակակիր։ Զգացողություններս շատ մեծ են, անբացատրելի, քանի որ առաջին անգամ եմ հանդես գալու պրոֆեսիոնալ ռինգում, սա իմ դեբյուտն է լինելու։Այսօր կայացավ կշռման արարողությունը, հայացքների մենամարտը։ Նշեմ, որ այս մրցաշարին կմասնակցեն 6 պետությունների ուժեղագույն կաշվե ձեռնոցի մարտիկներ։ Այս մրցաշարից հետո նոյեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմասնակցենք միջազգային մրցաշարի։ Հավելենք, որ վաղը Երևանում կայանալիք միջազգային մրցաշարի մրցանակային ֆոնդը բավականին մեծ է, հաղթողը կստանա 10.000 ԱՄՆ դոլար։
Սպասվում է շատ թեժ պայքար։
Սպասենք մեր մարզիկների հաղթանակներին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ