Ռուսական բանակը գրավել է Գորնյակը եւ գրոհում է Կուրախովկան. Ուկրաինական զինվորական
ՄիջազգայինՌուսական բանակը գրավել է Գորնյակ քաղաքը` Կուրախովոյի ճակատում:
Ուկրաինայի զինված ուժերի մնացորդները շրջապատված են կամ փախել են հարեւըանությամբ գտնվող Կուրախովկա, որի ուղղությամբ եւս սկսվում է հարձակում։
Ուկրաինական զինվորականը` «Մուչնոյ» ազդականչով, այս մասին գրում է. «Պոկրովսկի ուղղություն. Հակառակորդը կարողացավ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել Գորնիկը, մեր կազակները դեռ քաղաքում են մնում` նկուղում, նրանց ճակատագիրն անհայտ է:
Մյուսները, ովքեր կարողացան դա անել, տեղափոխվեցին Կուրախովկա, որի համար արդեն պայքար է սկսվում։ Ստորաբաժանումների մեջ բարոյալքվածության զգացում կա կամ հրամանատարների անփութության պատճառով, որոնք ոչինչ չեն անում համախմբվելու և մարտ տալու համար, և դա միջոցների և մարդկանց խնդիր չէ, այլ դա անել չցանկանալու խնդիր։
Ի վերջո, եթե այս տեմպը շարունակվի, ապա մի երկու օրից Կուրախովկան կվերցնեն ու դա զինվորների մեղքը չի լինի»։
Միաժամանակ ռուսական ուժերը հարձակվում են Կուրախովոյի ջրամբարի հյուսիսային հատվածի ուղղությամբ` դեպի Իլինկա բնակավայր, որը գրավելու դեպքում օղակը կփակվի ողջ Գորնյակ-Կուրախովկա հատվածի շուրջ: Չնայած, այս պահին էլ դեպի Կուրախովկա տանող ուղիները հուսական հրետանու կրակի գոտում են, իսկ դա նշանակում է, որ այս հատվածում գտնվող ուկրաինական ուժերն օպերատիվ շրջապատման մեջ եւ, եւ քչերը կկարողանան դուրս գալ: