Վրաստանի նախագահ, կոպտորեն խախտելով Սահմանադրությունը, հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունների հաղթանակի մասին
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, դեռ անգամ խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները չհնչած, հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունների հաղթանակի մասին։
Այս դեպքում արդեն անգամ էական չէ, թե ով ինչքան ձայն է ստացել: Նախագահն այն պաշտոնյան է, ով ունի կոնկրետ պաշտոնական լիազորություններ, եւ դրանց մեջ հաստատ չի մտնում ԿԸՀ-ի տեղեկություններին հակասող պատկեր ներկայացնել. եթե անգամ դեմ է այդ թվերին, ունի միանգամայն այլ օրինական լծակներ: Իսկ եթե ուզում է շարժվել որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, դրա համար պետ է վայր դնի իր լիազորությունները:
Այսինքն, այն, որ Զուրաբիշվիլին հերթական անգամ ցուցադրաբար խախտել է Վրաստանի սահմանադրությունը, գործնականում միանշանակ է: Այն, որ նա կատարում է երկիրը հեղաշրջման կան քաղաքացիական պատերազմի տանելու պատվեր, դա եւս:
Ի դեպ, Զուրանիշվիլին կանխավ էր ենթադրում, որ ընտրությունենրից հետո իրեն պաշտոնանկ կանեն եւ բանտ կնստեցնեն: Այսինքն, լավ է հասկանում իր գործողությունների իրավական իմաստը:
Նախագահն արդեն երկու անգամ խախտել է սահմանադրությունը եւ հետագա արյուն է ուզում, ինչպե՞ս կարելի է նման մարդուն նախագահ համարել։