Վրաստանում ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է «Վրացական երազանք»-ի վարկանիշին
Վրաստանում ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է «Վրացական երազանք»-ի վարկանիշին
Վրաստանում անկախ exit poll-երի նախնական հաշվարկով` ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին: Իսկ ահա իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած exit poll-ի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք»-ը մնալու է իշխանության ղեկին ևս չորս տարի, գրում է aliq.ge-ն:
Ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի պատվերով Harrys X-ի անցկացրած exit poll-երի տվյալներն այսպիսին են.
- «Վրացական երազանք»՝ 42 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 18 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 13 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 9 տոկոս
- «Վրաստանի համար»՝ 8 տոկոս:
Ընդդիմադիր Formula հեռուստաընկերության պատվերով Edison Research-ի հետազոտություն տվայլներն են.
- «Վրացական երազանք»՝ 40,9 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 16,7 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 16,7 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 10,3 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 8,2 տոկոս,
- «Գիրչի»՝ 2,3 տոկոս:
Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության համար exit poll է անցկացրել Gorbi-ին, տվյաներն են.
- «Վրացական երազանք»՝ 56,1 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 11,6 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 12,6 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 7 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 4,8 տոկոս,
- «Գիրչի»՝ 3 տոկոս:
Նշենք, որ Վրաստանի նախագահն էլ X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունում հաղթանակ է տարել ընդդիմությունը՝ հավաքելով ձայների 52 տոկոսը: