Ուկրաինան պետք է հրաժարվի բոլոր տարածքներից` պատերազմը դադարեցնելու համար. Վանս
ՄիջազգայինՈւկրաինան պետք է հրաժարվի բոլոր տարածքներից` Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար: այս մասին հայտարարել է Թրամփի փոխնախագահի թեկնածու Վանսը:
«Ուկրաինացիները պետք է կայացնեն այս որոշումը... Նրանք արդեն չափազանց ուժասպառ են»,- ասել է Վանսը News Nation-ի եթերում:
Նման մտքերն արդեն իսկ մտնում են ուկրաինացի պաշտոնյաների հետ խոսակցությունների մեջ, հատկապես՝ մասնավոր զրույցներում։
«Նրանք սկսում են խոսել այդ մասին հիմա: Նրանք ասում են, որ սա չի կարող հավերժ շարունակվել: Նրանք չունեն ժողովուրդ, նրանք չունեն զենքեր, նրանք չունեն փող»,- ավելացրեց Վանսը:
Փոխնախագահի թեկնածուն ասաց, որ ԱՄՆ-ի դերը Ռուսաստանին և Ուկրաինային հարցնելն է, թե ինչ է նրանց անհրաժեշտ, որպեսզի հետո նրանք կարողանան «իրական դիվանագիտություն իրականացնեն»: