Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր (տեսանյութ)
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր, հայտնում են քաղաքապետարանից:
Տարիների ընթացքում տրանսպորտային ու հետիոտնային այս անցուղիները քայքայվել ու մաշվածության բարձր մակարդակ են ձեռք բերել։
Այժմ համայնքի նախաձեռնությամբ կիրականացվի գույքագրման աշխատանքներ՝ արդյունքում տասնամյակներ առաջ կառուցված կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր։