Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 17:00-ի սահմանենրում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը:
Հիվանդանոց է տեղափոխվել նաև նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել էր բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով Է․ Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Է․ Իսրայելյանը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։