Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց նահատակների հիշատակի արարողություն տեղի կունենա
ԹեմաՎաղը լրանում է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 25-րդ տարին:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա՝ հերթական նստաշրջանի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։
Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։
Վաղը խորհրդարանում 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողություն տեղի կունենա:
Արարողությունը տեղի կունենա ժամը 13:45-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում` 1999 թ. հոկտեմբերի 27-ի
ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: