Այն ցшվը, որը ապրեցի՝ բառերով նկարագրելու չի. Յանա Դանիելյան
Հաղորդավարուհի Յանա Դանիելյանն ինստագրամում տպարանից հրապարակում է արել.
«Տպարանում …
Դեռ երեկ էր, երբ ինձ համար շատ մեծ կորստի արցունքներից խեղդվելով քնեցի։
Իսկ այսօր առավոտյան շուտ կանչեցին նոր ծնունդ ընդունելու։
Շատ տարօրինակ ու անկանխատեսելի բան է կյանքը, ինչքան էլ պլանավորես ՝ չես կարող իմանալ, որ վայրկյանին ինչ տեղի կունենա։
Էն ցավը, որը երեկ ապրեցի ՝ բառերով նկարագրելու չի։
Կան բացեր, որոնք հավերժ մնալու են բաց, բայց նույնիսկ իմ ամենամեծ ցանկության դեպքում ՝ ցավոք թե բարեբախտաբար, կանգ առնելու կամ թուլանալու իրավունք չունեմ։
Շարժվում ենք առաջ։ Բան չմնաց:
Շուտով...»,- գրել է Յանա Դանիելյանն ու տպարանից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել: