Թրամփի նախընտրական շտաբը տեսանյութ է հրապարակել՝ ի պատասխան Հարրիսի, ով նրան «ֆաշիստ» էր անվանել
ՄիջազգայինԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հրապարակել է պատասխան տեսանյութ Քամալա Հարրիսին, ով Թրամփին «ֆաշիստ» էր անվանել։ Կադրում 94-ամյա Ջերի Վարցկին է, ով փրկվել է Օսվենցիմի սարսափներից։
«Ես ավելին գիտեմ Հիտլերի մասին, քան Քամալան կիմանա իր ողջ կյանքի ընթացքում։ Նրա՝ նախագահ Թրամփին Հիտլերին նմանվելու մեջ մեղադրելը ամենավատ բանն է, որ ես երբևէ լսել եմ ԱՄՆ-ում ապրելու իմ 75 տարիների ընթացքում»,-ասում է համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավորը։
Վարցկին կոչ է արել Հարրիսին «ստելու համար» ներողություն խնդրել իր ծնողներից և «բոլորից, ում սպանել է Հիտլերը»։
https://www.facebook.com/share/r/JoVw9Vc5uVPaxL5a/