«Մայնց» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» խաղով մեկնարկեց Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրը:
Թիմերը գրանցեցին 1-1 հաշիվը: 55-րդ րոպեին հյուրերից սեփական դարպասը գրավեց ավստրիացի պաշտպան Շտեֆան Լայները, երկու րոպե անց հաշիվը հավասարեցրեց Գերմանիայի հավաքականի հարձակվող Թիմ Կլյանդինսթը:
«Բորուսիայի» հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղադաշտ դուրս չեկավ:
«Բորուսիան» 10 միավորով 9-րդն է, «Մայնցը»` 9 միավորով 12-րդը:
Գերմանիայի Բունդեսլիգա, 8-րդ տուր
«Մայնց» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 1-1 (տեսանյութ)
Շտեֆան Լայներ, 55 (ինքնագոլ) - Թիմ Կլյանդինսթ, 57