«Փաստ». «Վայ, ինչի՞ մանդատները չեն դնում». Իրականում նպատակը, կարծես, մեկը պիտի լիներ
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ավելի ակտիվ են դարձել խոսակցություններն այն մասին, որ քաղաքական ուժերի գործողությունների հիմքում առաջիկա ընտրություններն են, երբ էլ դրանք լինեն՝ հերթական, թե արտահերթ: Իրականում այստեղ արտառոց բան չկա, և քաղաքական ուժերի նման վարքը շատ բնական է: Ցանկացած քաղաքական ուժի գործունեության տրամաբանության մեջ ընդգծված է նաև ընտրական հնարավոր պրոցեսը: Խնդիրը վերաբերում է բովանդակությանը, այսինքն՝ քաղաքական ուժերի «ընտրական» գործելակերպին:
Դե, «այլ ուժեր» ասելով՝ մենք նկատի չունենք Փաշինյանի բացահայտ կամ «վառված» սատելիտներին: Եվ, ահա, այդ «ռասկլադում» ժամանակ առ ժամանակ ակտիվանում են թիրախավորումները խորհրդարանական ընդդիմության, հիմա արդեն՝ նաև «Սրբազան պայքարի» ուղղությամբ՝ «վայ, ինչի՞ մանդատները չեն դնում..., վայ, բա ինչի՞ այսօր ցույց արեցին (չարեցին), վայ, ինչի՞ մասնակցեցին այսինչ բանին, վայ, ինչի՞ ուշ հասան Բաղրամյան», և այլն, և այլն: