«Հրապարակ». ՊԵԿ-ը սոցապնախարարի ընտանիքին պատկանող ռեստորանում ստուգումներ է արել
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Պետեկամուտների կոմիտեն վերջերս ստուգումներ է արել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող՝ Փարաքարում գտնվող «Լիանա գարդեն հոլ» ռեստորանում։ Պատմեցին, որ չարաշահումներ ու խախտումներ են արձանագրվել, սակայն ՊԵԿ աշխատակիցները ռեստորանը չեն կապարակնքել, թեպետ բավարար հիմքեր ունեցել են։ Տեղեկությունը ճշտեցինք նախարար Նարեկ Մկրտչյանից:
Իսկ ի՞նչ միջոցներով է նախարարի հորեղբայրը ձեռք բերել այդ շքեղ եւ թանկարժեք ռեստորանային համալիրը։ «Երբ ես եղել եմ 3 տարեկան կամ անգամ ծնված չեմ եղել, հորեղբայրս բիզնեսներ է ունեցել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս»։
Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում ընթացող քննություններում դատախազությունը գնում-հասնում է մինչեւ սովետական տարիներ եւ պահանջում է հիմնավորել իրենց գույքի ծագումը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում