Չկայացած Համլետ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԼԵՏ
(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԻՐ` «ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՁԵՐ ՎՐԱ ԹՔՈՂ ՉԿԱ, ԲԱՅՑ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՆՄԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵԼՈՒՅԹ ՄԻ ՈՒՆԵՑԻՐ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
Թքել, թե՞ չթքել, այս է խնդիրը։
**
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ
(ՆԻԿՈԼԻ` ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ` «ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ ՁԵՐ ՔԻՉ ԿԱՐԴԱՑԱԾ ԳՐՔԵՐԻՑ Է» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հլա մի րոպե, քիչը որն ա, ասել եմ, չէ, որ գիրք կարդալը` ղզիկություն ա։
**
ԻԼՀԱՄԸ` ՆԻԿՈԼԻՆ
(ՋՈ ԲԱՅԴԵՆԻ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՆԱՄԱԿ ՀՂԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Мы с тобой родня давно, вот какая штука.
Письмецо в конверте погоди не рви...
Не везёт тебе в смерти — повезёт в любви!
**
ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱՅԻ ՈՍԿԵ ՑԼԻԿՆԵՐԸ
(«ՓՈՇՄԱՆԵԼ ԵՄ, ԵԹԵ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԼԻՆԻ, ՉԵՄ ՄԻԱՆԱ»` ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Անդոն փախի, Աղազարյանը փոշմանել ա։
**
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԸ ՄԻԱՅՆ 100 ԴՐԱՄՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նարկոդիսպանսերից հայտնում են, որ Երեւանի տրանսպորտի վարորդներին ավելի հոգեհարազատ է 50-50 քցվիրը, քան «ագահ» Տիգրան Ավինյանի`100 դրամ հանուն քաջության օպերացիան:
**
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵՑԻՆ
(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ Է ՏՎԵԼ, ԹԵ ԳՅՈՒՄՐԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵՐՆ Է ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պատմաբանների` գյումրեցիները Սամվել Բալասանյանին «ժերտվա» տալուց հետո պատրաստվում են ՔՊ կուսակցությանը Գյումրու դարպասների մոտ աղ ու հացով դիմավորել:
**
ԴԵՊԻ ԽՈՐԸ ԽԱՎԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ
(ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ` ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կրթության փորձագետների, եթե ՀՀ վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, էլ ինչի պիտի մանկավարժ դառնալու համար մանկավարժական կրթությունը պարտադիր լինի:
**
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ
(ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՆՎԵԼ ԵՆ,ՊԼԱՆԿԱՆ ԻՋԵՑՎԵԼ Է ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կիսագրագետների միջազգային ընկերակցության` ՔՊ-ն իր միջից գրագետ արդարադատության նախարարի թեկնածու չի գտնում, քանի որ Նիկոլը հայտնի սուտասան է, իսկ նրա կողքինները, ինչպես ասում են` ասա ընկերդ ով է, ասեմ դուք ով եք: