Արմեն Խաչատրյանի թեկնածության հաստատումը խափանել է Արայիկ Հարությունյանը. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՊարզվում է` ՀՀ արդարադատության նախարարի ՔՊ-ի սրտի վերջնական թեկնածու Արմեն Խաչատրյանի թեկնածության հաստատումը խափանել է ո՛չ ավել, ո՛չ պակաս կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Ու դա արել է այնքան, ինչպես տեղի աղբյուրներն են ասում՝ «յուվիլիրնի» ճշգրտությամբ, որ Փաշինյանը մեկից մեկ համոզվել է, որ նա չի կարող հավակնել նախարարի պաշտոնին։ Ասում են՝ ՔՊ-ականները, հատկապես Քոչարյան Անդոյի թեւը, ֆիասկո են ապրել վարչության նիստին, տեղեկանալով, որ Խաչատրյանին մերժում են։ Անդոն նիստից հետո քթի տակ խոսել է, թե էլ ինքը ձեռքերը լվանում է, ոչ մի թեկնածու էլ չի առաջադրելու։