Հայ և թուրք ըմբիշների ծեծկռտուքը Աշխարհի առաջնության ժամանակ(տեսանյութ)
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչ, 125 կգ քաշային Լյովա Գևորգյան մրցագորգում գոտեմարտի ժամանակ թուրք Հաքան Բույուգշինգիլիի հետ ծեծկռտուքի է բռնվել եւ արդյունքում երկու մարզիկներն էլ որակազրկվել են։
Երկու հավաքականների մարզիչները միջամտել են փորձելով հանգստացնել կրքերը։
Մինչև միջադեպը հայ ըմբիշը հաղթում էր 1:0 հաշվով։