Ինչ տեսք ունի Բեքհեմների՝ ավելի քան 70 մլն եվրո արժողությամբ նոր առանձնատունը Մայամիում (լուսանկարներ)
ՀասարակությունԱրևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ու հագուստի դիզայներ Վիկտորյա Բեքհեմը, Մայամիում ավելի քան 70 մլն եվրո արժողությամբ առանձնատուն են գնել, որի էքսկլյուզիվ լուսանկարները հրապարակել է Daily Mail պարբերականը:
Պարբերականը նկատում է, որ անշարժ գույքը, գնին համապատասխան, առաջարկում է լյուքս դասի հարմարություններ՝ լողավազան, մարզասրահ, տնային կինոթատրոն, սպա, մերսման սրահներ, 9 ննջասենյակ, 13 լոգասենյակ, 10 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, նավամատույց՝ զբոսանավերի համար: