«Իրավունք»-ը տեղեկատվություն է տալիս, որն իսկապես ճշմարտացի է»
Տեսանյութեր - 35«Իրավունք»-ի 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էր ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՅՈՒԿԸ: Նա իր ելույթում շեշտեց, որ «Իրավունքը» խիզախ եւ օբյեկտիվ լրատվամիջոց է։
«Ինձ համար դիվանագիտական առաքելությանս հենց սկզբից «Իրավունք»-ը եղել է ստի եւ կեղծիքների ծովում իրական տեղեկատվության աղբյուր։ Ես կարդում եմ ձեզ արդեն չորս տարի, եւ դուք միշտ տեղեկատվություն եք տալիս, որն իսկապես ճշմարտացի է», - ասաց դիվանագետը:
Խոսելով հոբելյարի՝ 60-ամյակը բոլորած Հ. Բաբուխանյանի մասին՝ դեսպանը նշեց. «Հայկ Բորիսիչի նման մարդիկ եւ նրա անձնական փորձը շարժում են հասարակության պատմությունն ու զարգացումը։ Եվ նույնիսկ այն դժվարին ժամանակաշրջանում, որով այժմ անցնում է Հայաստանը, նա իր գործն անում է համարձակ, առանց որեւէ բանի ուշադրություն դարձնելու՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի»։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ