«Իրավունք»՝ հեղինակավոր եւ պահանջված տեղեկատվական ռեսուրս
Տեսանյութեր - 35ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ իր շնորհավորական ուղերձն է հղել՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվ:
«Հարգելի Հայկ Բորիսիչ, ընդունեք իմ ի սրտե շնորհավորանքները՝ Ձեր գլխավորած «Իրավունք» մեդիա հոլդինգի նշանակալից հոբելյանի կապակցությամբ: Իր հաջողված եւ բեղմնավոր գործունեության 35 տարիների ընթացքում «Իրավունք» մեդիա հոլդինգը հաստատվել է որպես հեղինակավոր եւ պահանջված տեղեկատվական ռեսուրս։ Սա անկասկած շնորհիվ իր ղեկավարության եւ ստեղծագործական թիմի է: Մենք հատկապես բարձր ենք գնահատում մեր պետությունների ժողովուրդների միջեւ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների եւ դարավոր եղբայրական կապերի պահպանմանն ու զարգացմանն աջակցելու հետեւողական սկզբունքային դիրքորոշումը։ Սրտանց մաղթում եմ Ձեզ եւ Ձեր թիմին քաջառողջություն, բարեկեցություն եւ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ», - մասնավորապես իր ուղերձում նշել էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ