Վրաստանի նախագահը չի բացառում, որ իրեն կձերբակալեն, եթե ընտրություններում հաղթի «Վրացական երազանքը»
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառում, որ եթե «Վրացական երազանքը» հաղթի խորհրդարանական ընտրություններում, իրեն կարող են բանտ նստեցնել։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Զուրաբիշվիլիին հարցրել են, թե ինչ կլինի, եթե ընտրություններում հաղթի «Վրացական երազանքը»։
«Հավանաբար, ինձ իմպիչմենտի կենթարկեն և կկալանավորեն, եթե դա տեղի ունենա», - պատասխանել է նա:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ը որոշել է վերսկսել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը։
«Վրացական երազանքի» որոշումը կապված է Զուրաբիշվիլիի՝ Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա կատարած այցերի հետ, որոնք իրականացվել են առանց կառավարության թույլտվության։
Զուրաբիշվիլիի լիազորություններն արդեն ավարտվում են հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրություններն անցկացվում են նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո 45 օրվա ընթացքում։