Հայ և թուրք ըմբիշների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Մ23-ի ԱԱ-ի ժամանակ. մարզիկները որակազրկվել են
ՍպորտԸմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգի որակավորման փուլում հայ և թուրք ըմբիշների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 125 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանի և թուրք մարզիկ Հական Բույուկցինգիլի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որը դադարեցնելու համար մրցագորգ են դուրս եկել թե՛ մարզիչները, թե՛ մրցավարները:
Երկու մարզիկներն էլ որակազրկվել են: