«Ես ատում եմ մարդկանց»․ Սանկտ Պետերբուրգում տղամարդը դանակով հարձակվել է խանութի հաճախորդների վրա (տեսանյութ)
ՄիջազգայինՍանկտ Պետերբուրգի «Օքեյ» հիպերմարկետում անհայտ անձը դանակով հարձակվել է հաճախորդների վրա՝ վիրավորելով վեց մարդու, հայտնում է «Фонтанка»-ն։
Նախնական տվյալներով՝ ծանր վնասվածքներ են ստացել անվտանգության աշխատակիցը և մեկ հաճախորդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Եվս չորսը հրաժարվել են հոսպիտալացումից։
Հիպերմարկետն այս պահին փակ է, տեղում աշխատում են շտապ օգնության ծառայությունները։
Ինչպես հայտնում է Shot տելեգրամյան ալիքը, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Մոսկովսկի թաղամասում։ Նշվում է, որ խանութի հաճախորդներից մեկին հաջողվել է վնասազերծել հարձակվողին։ Նյութում ասվում է, որ հարձակվողը գտնվել է թմրանյութի ազդեցության տակ, իսկ ձերբակալության ժամանակ հայտարարել է, որ ատում է մարդկանց։
Հաղորդվում է, որ հարձակվողը 44 տարեկան է։