ԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասին Հայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդին Նիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետա Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքին ԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆ Կարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համար Իտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-Futbol Սահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան

Ինչո՞ւ էր MI6- ը Լոնդոնում ձերբակալել ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանին

Ներքաղաքական

Ձերբակալվել է ահաբեկչության կասկածանքով, բայց 4 ժամից բաց է թողնել՝ հասկանալով, որ ստացված ահազանգը խայտառակ կեղծիք է

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նսխագահ, Վիեննայի ակումբ- ՊԱՆԱՊ- ի (Քաղաքական և տնտեսակսն վերլուծությունների համաեվրոպական կենտրոնի) նախագահ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ ստորև ներկայացվող հարցազրույցը Նիկոլի և Արմեն Գրիգորյանի կեղծ տեղեկությունների հիման վրա Լոնդոնի օդանավակայանում բրիտանական հայտնի հետախուզական ծառայության՝ MI6- ի կողմից ահաբեկչության կասկածանքով իրեն ձերբակալելու, 4 ժամից ազատ արձակելու, ինչպես նաև քաղաքական և աշխարհաքաղաքական ուշագրավ թեմաների շուրջ է:

- Պարոն Գրիգորյան, Դուք ե՞րբ էիք մեկնել Մեծ Բրիտանիա և ի՞նչ առաքելությամբ:

- Հոկտեմբերի 5- ին ես ժամանեցի Լոնդոն: Դե իմ ընտանիքը՝ երկու դուստրերս թոռնիկներիս հետ և իրենց ամուսիններով, այնտեղ են ապրում, և ես հաճախ եմ գնում Լոնդոն նրանց հանդիպելու, հիմնականում այդ նպատակով եմ այցելում Լոնդոն: Երբեմն այնտեղ, իհարկե, նաև կարևոր հանդիպումներ եմ ունենում իմ գործընկերների հետ, որոնց մի մասը Լորդերի պալատի ներկայացուցիչներ են: Այս անգամ փոքր դստերս ծննդյան տոնն էր հոկտեմբերի 6- ին, և այդ առիթով էի գնացել: Այս անգամ 6- օրյա այցս բացարձակ մասնավոր բնույթ էր կրում:

- Լոնդոնի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ի՞նչ տեղի ունեցավ:

- Տեղեկացնեմ ձեր ընթերցողներին, որ մեծ անակնկալ էր ինձ սպասվում: Երբ որ ինքնաթիռից քայլեցի դեպի օդանավակայանի շենք, դռան մոտ սպասում էին ինձ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության՝ MI6- ի երկու աշխատակից, որոնք խնդրեցին իմ անձնագիրը, այնուհետև պահանջեցին բջջայինս, հետո ուղեկցեցին իրենց գրասենյակ և առանց որևէ բացատրության, առանց որևէ մեղադրանքի, ներկայացրեցին, սկզբում անգլերենով կարդացին օրենքը, ըստ որի, իրենք իրավունք ունեն ձերբակալելու ցանկացած մարդու: Պատճառաբանությունն իսկապես շատ զավեշտական էր՝ ահաբեկիչ, Մեծ Բրիտանիայի համար վտանգ ներկայացնող անձնավորություն:

- Դա որպես ի՞նչ ներկայացրեցին՝ որպես ձերբակալման պատճառաբանությո՞ւն, որպես մեղադրա՞նք

- Ձեր հարցը շատ տրամաբանական է: Հետաքրքիր մոտեցում էր և այդ մոտեցումը հետևյալն էր. Կարդացեք, խնդրեմ, սա, և մինչև վերջ, խնդրում ենք, հասկացեք, եթե հարցեր ունեք տվեք: Անգլերեն կարդացի, հետո ասացի՝ այլ լեզվով ունե՞ք: Հարցրեցին՝ ի՞նչ լեզուներով եք խոսում: Ասացի՝ հայերեն, գերմաներեն, ռուսերեն, սլովակերեն: Ասացին, ռուսերենը հենց հիմա կտանք: Տվեցին, կարդացի, նույն բանը հասկացա, ինչ անգլերենով էր գրված, որ ըստ 2019 թվականի այդ օրենքի, իրենք ահաբեկչության մեղադրանքով կարող են 6 ժամվա ընթացքում հարցաքննել և 6 ժամ հետո ձերբակալել կամ ազատ արձակել:

Հաջորդ օրը «Գարդիան»- ի միջազգային տեղեկատվության բաժնի փոխխմբագրի՝ իմ լավ ընկերոջ տուն այցելեցի, իր կինը նույնպես իմ հրաշալի բարեկամն է, և ասացի՝ դուք լավ հիշում եք Խորհրդային Միության ոչ ժողովրդավարական համակարգը, կարո՞ղ եք ասել, որ Խորհրդային Միությունում նման բան կարող էր լինել… Չորս ժամ հարցաքննում են ինձ, 4 ժամ՝ ոչ մի մեղադրանք չներկայացնելով, և այդպես էլ չներկայացրեցին: Շատ տարօրինակ մոտեցում էր, ընդ որում, 15- 20 րոպեն մեկ փոխվում էին հարցաքննողները: Ինձ խուզարկեցին այնպես, ինչպես երևի թե Բեն Լադենի նմաններին, եթե ձեռքերն ընկել էին: Առանց չափազանցության, օձիքիս մեջ թույնով ասեղ էին փնտրում: Իմ երկու ձեռքի ճամպրուկներն այնպես էին քրքրել, որ երկար ժամանակ չէի կարողանում իմ իրերը գտնել: Նույնիսկ առգրավեցին իմ երկու բջջայինները և պլանշետը 7 օրով: ԴՆԹ- ի անալիզ վերցրեցին, որը շշմելու բան էր, լուսանկարեցին և այլն: Իրենց շեֆը նույնպես եկավ: Ասեմ նաև, որ շատ քաղաքավարի վերաբերմունք էր, այ դրանից չեմ կարող բողոքել, իսկապես կուլտուրայի բարձր մակարդակով, բողոքելու բան այդ առումով չունեմ, և այդ մասին բազմիցս նշեցի իրենց:

-Իսկ ի՞նչ հարցեր էին տալիս, 4 ժամ հարցաքննել են Ձեզ, դա քիչ ժամանակ չէ:

- Հարց համար 1- ին. ինչո՞վ եմ զբաղվում: Ես ասացի՝ զբաղվում եմ բիզնեսով, շատ հզոր հոլդինգ ունեմ, հոլդինգի նախագահն եմ, և աշխարհաքաղաքականությամբ, Սլովակիայի կամ Եվրամիության քաղաքականությամբ, բացարձակապես չեմ զբաղվում, սակայն շատ բարձր մակարդակի վրա զբաղվում եմ աշխարհաքաղաքականությամբ: Ներկայացրեցի իմ կազմակերպած երկու խորհրդաժողովները՝ առաջինը փետրվարի 27- 28- ին, «Մեծ Բրիտանիա, Եվրամիություն, Ռուսաստան, մեծ Մերձավոր Արևելք. մարտահրավերներ և ապագան»: Ընդ որում, խորհրդաժողովի այս անվանումը նշելով «մեծ Մերձավոր Արևելք»- ը հատուկ բացեցի՝ Մերձավոր Արևելք և Հարավային Կովկաս, որ հասկանան: Բացատրեցի նաև նպատակը՝ խաղաղության հաստատում և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքում Սլովակիայում, Բրատիսլավայում:

Նկատի ունեի Արևմուտքի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, որովհետև պատերազմն իրականում այս երկու կողմերի միջև է, բայց ասացի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, որովհետև եթե Ուկրաինայի փոխարեն ասեի Արևմուտքի, շատ հարցեր էին տալու:

Իրենք հարցրեցին՝ իսկ ձեր կարծիքն այդ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի շուրջ… Ասացի՝ չհասկացա՞ք, որ իմ գործունեության ամբողջ իմաստն այն է, որ, նախ, Բրատիսլավայում ստորագրվի խաղաղության պայմանագիր այդ պատերազմը դադարեցնելու, այնուհետև անմիջապես իմ հոլդինգով և Վիեննայի ակումբով զբաղվելու եմ նաև Մերձավոր արևելքով, որովհետև իմ երկիրը՝ Հայաստանը, կրակի տակ է գտնվում, ու սարսափելի վտանգավոր է: Առաջին հերթին, իհարկե, պետք է այս՝ Ուկրաինա- Ռուսաստան պատերազմը դադարեցնել, որն արդեն մոտ է խաղաղության պայմանագրի ստորագրման, իսկ հետո անդրադառնալ մյուս վտանգավոր օջախին՝ Մերձավոր Արևելքին, որով մեր Վիեննայի ակումբը շատ հետաքրքրված է:

Նշեցի նաև երկրորդ խորհրդաժողովի անվանումը՝ «Բրատիսլավա. խաղաղության մայրաքաղաք», որտեղ որոշում ընդունվեց երրորդ խորհրդաժողովի ընթացքում պարտադիր հասնել նրան, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի Բրատիսլավայում: Ընդ որում, ասացի, հարգելի պարոնայք, ձեր երկրից՝ Մեծ Բրիտանիայից մի քանիսի անունները նշեմ, որոնք մասնակցել են իմ նախաձեռնած խորհրդաժողովներին՝ բարոնուհի Քերոլայն Քոքս՝ Լորդերի պալատի փոխնախագահ, Քենթրբերիի արքեպիսկոպոս, այլ կերպ ասած, Բրիտանիայի եկեղեցու առաջնորդ լորդ Ջորջ Քերի: Խառնվեցին իրար, որ լսեցին արքեպիսկոպոսի անունը: Հարցրեցի՝ բավակա՞ն է, թե՞ շարունակեմ, ևս 3 -4 լորդ ընկերներ ունեմ, որոնք մասնակցում են մեր խորհրդաժողովներին, նաև փորձագետներ գրեթե ողջ Արևմտյան Եվրոպայից, 6- 7 հոգի՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ավստրիայից…

Հարցրեցին՝ իսկ Ռուսաստանի՞ց… Ասացի՝ Ռուսաստանից չափազանց հարգարժան անձնավորություն է մասնակցում իմ նախաձեռնած խորհրդաժողովներին՝ Պետդումայից Կոնստանտին Զատուլինը: Տվեցին հաջորդ հարցը՝ վերջին տարիներին հաճախակի՞ եք եղել Ռուսաստանում: Ասացի՝ վերջին 5- 6 տարվա մեջ եղել եմ երկու անգամ, երկուսն էլ՝ այս տարի, առաջինը՝ հունվարին, հանդիպել եմ պարոն Զատուլինի հետ, երկրորդն, ընդհանրապես, Զատուլինի հրավերով եմ գնացել, բացի նրա հետ անձնական հանդիպումից, մասնակցել եմ Լազարյան ակումբի նիստին: Հարցրեցին ի՞նչ բան է Լազարյան ակումբը, ներկայացրեցի: Հետո էլ թե՝ իսկ որ Լոնդոն գալիս եք, այստեղ Ռուսաստանի դեսպանատուն այցելո՞ւմ եք, դեսպանի հետ հանդիպո՞ւմ եք: Ասացի՝ ես ռուսական դեսպանատան տեղը չգիտեմ: Հարցրեցին՝ իսկ ցանկություն ունե՞ք հիմա հանդիպելու: Ասացի՝ ոչ, ես Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանի հետ չեմ աշխատում, ես ռուսական պաշտոնյաներից աշխատում եմ հիմնականում պարոն Զատուլինի հետ:

Մի հարց էլ տվեցին՝ ի՞նչ կարծիքի եք Եվրամիության մասին: Ասացի՝ Եվրամիությունն ինչ- որ մի ժամանակահատված հրաշալի միություն էր, Սլովակիան որ մտավ Եվրամիություն 2004 թվականին, իմ աչքերի առաջ այնպիսի մի թռիչք ունեցավ, որ ես հիացած էի, սակայն վերջին տասնամյակում Եվրամիությունը լրիվ կորցրել է իր դեմքը: Եվ ասացի՝ շատ սխալ բան արեցիք դուք՝ անգլիացիներդ, որ Եվրամիությունից դուրս եկաք: Բրիտանիան Եվրամիությունից դուրս եկավ հատուկ նպատակներով:

Հարցաքննությունից մոտ 2 ժամ հետո զգացվեց, որ իրենց մոտ արդեն բոլորովին այլ մոտեցում է: Իմ տպավորությունն այն էր, որ իրենք արդեն գլխի ընկան, թե ինչ ապուշություն են արել, իմ մասին իրենց փոխանցված կեղծ տեղեկատվությանն ինչպես են կուլ գնացել, որովհետև ես ներկայացա որպես ֆիզիկոս, ասացի դոկտորականը պաշտպանել եմ տասնամյակներ առաջ, աշխատել եմ Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանում և այլն: Շշմել էին: Կարծես թե չէին պարզել իմ ինքնությունը, նախապես չէին ուսումնասիրել, թե ով եմ ես:

- Ոչ թե կարծես, այլ իսկապես չեն ուսումնասիրել, որովհետև այն, ինչ ներկայացրեցիք մինչև հիմա, այն տպավորությունն է, որ MI6- ն ինչ- որ մի տեղեկատվության կամ ահազանգի հիման վրա Ձեզ հապշտապ ձերբակալել է՝ չունենալով Ձեր մասին անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը MI6- ին բոլորովին սազական չէ, որովհետև նրանք, ում ձերբակալում են, պետք է նրան նախապես լավ ուսումնասիրած լինեն:

- Այո, հենց այդպես, և այդ առումով շշմելու բան էր: Երբ հաջորդ օրը «Գարդիան»- ի միջազգային տեղեկատվության բաժնի խմբագրի տեղակալ Ջոնաթան Սթիլի և իր տիկնոջ հետ վերլուծում էինք կատարվածը, նրանք ասացին, որ անհարմար են զգում, որ իրենց երկիրն այդպիսի բաներ է անում: Ընդգծեցին, որ 2019 թվականի այդ օրենքը բացարձակ հակաժողովրդավարական օրենք է, և իրենք ամեն կերպ քննադատել են այն, բայց իշխանությունը թքել է այդ քննադատությունների վրա, շատ ուժեղ պայքարել են տվյալ օրենքի դեմ, բայց անօգուտ, ու Մեծ Բրիտանիայում տվյալ օրենքի ընդունումից հետո չի կարելի խոսել ժողովրդավարությունից:

Հավելեմ, որ դա նաև իմ կարծիքն է: Չի կարող ժողովրդավարական երկիրը նման հիմար, ավելի ճիշտ, հակաժողովրդավարական օրենք ընդունել, ըստ որի, ահաբեկչության հոդվածով կարող եք դատվել, եթե քննիչները 6 ժամվա ընթացքում կարողանում են պարզել, որ ահաբեկչություն անելու միտումով եք եկել Բրիտանիա, կամ ունեք նման ակտեր կատարած, կամ եկել եք Լոնդոն՝ Հյուսիսային Իռլանդիա այցելելու համար, կամ հակառակը՝ Հյուսիսային Իռլանդիայից ժամանել եք Լոնդոն: Խայտառակությո՛ւն: Առանց իրենց հաշիվ տալու, իրենք բացարձակ հակաժողովրդավարական այդ օրենքը, որի մասին մինչ այդ լսած չկայի, կիրառում են:

Ի դեպ, հարցաքննության ընթացքում զանգել էին ավագ դստերս և ասել՝ ձեր հայրիկը ահաբեկչության կասկածանքով ազատազրկված է և մինչև 6 ժամ մենք իրավունք ունենք պահելու, հարցաքննելու՝ մինչև համապատասխան որոշման կայացումը, բայց մոտ 4 ժամից հետո ինձ ուղեկցեցին, օդանավակայանի անձնագրային, սահմանային հսկողություններն անցկացրեցին, մի հարմար տեղ նստացրեցին մինչև երեխաներս կգային:

Այդտեղ ես նրանց հետ մի անկեղծ խոսակցություն ունեցա, քանի որ, ի տարբերություն իրենց աշխատասենյակի, չէր ձայնագրվում: Ասացի հիմա ձեզ մի հարց եմ տալիս՝ ձեր Լիզ Թրասը, որպես վարչապետ, ձեր դուրը գալի՞ս էր, կամ՝ Բորիս Ջոնսոնը, ի՞նչ կարծիքի եք… Ասացին՝ դե, մենք հստակ կարող ենք այդ հարցին պատասխանել. այսօրվա տնտեսական ճգնաժամը նրանց նմաններից է գալիս:

Ասացի՝ տեսնո՞ւմ եք, բա մենք դրա համար ենք պայքարում, որ այս խայտառակություններին վերջ տաք: Դուք գիտե՞ք, ասացի, որ Գերմանիան ձեզանից ավելի վատ վիճակում է, դուք գիտե՞ք Գերմանիայում ինչ տնտեսական ճգնաժամ է, քանի որ Գերմանիան չի գնում Ռուսաստանի գազը: Ասում եմ՝ խելագարություն է, հասկանո՞ւմ եք, մեր նպատակն այն է, որ այս խայտառակ քայլերի, իշխանությունների խայտառակ սխալների պատճառով ժողովուրդները չտուժեն:

Դե, իմ երեխաները Լոնդոնում են ապրում, ես գիտեմ այնտեղի տնտեսական վիճակն ինչ է դարձել: Իսկապես աղետ է: Ռեստորան գնալուց արդեն չես կարողանում հասկանալ, թե ինչ թվեր են պտտվում: Եվ այդ ամենը շատ ուժեղ ազդում է նույնիսկ միջին անգլիացու վրա, որը շատ բարձր աշխատավարձ է ստանում:

- Հասկանալի է, բայց վերադառնանք ձեր ձերբակալությանը, MI6- ն ինչո՞ւ այդպես վարվեց Ձեր նկատմամբ, որտեղի՞ց կարող էր այդ աստիճան կեղծ տեղեկատվություն կամ ահազանգ ստանալ Ձեր վերաբերյալ:

- Երբ իմ խորհրդականների հետ վերլուծեցինք այդ 4- ժամյա միջադեպը, մեզ համար լիովին պարզ դարձավ, որ իմ մասին այդ չհիմնավորված ու կեղծ տեղեկատվությունը տրվել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հոկտեմբերի 1- ի հայտարարությունից հետո, որ պետք է անհապաղ իշխանափոխություն կատարել Հայաստանում: Այդ հայտարարությանն ի պատասխան, Նիկոլ փաշօղլին և MI6- ի հետ կապված իր աշխատակիցը, այսինքն՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտ են ներկայացրել Անգլիա, MI6- ին, որ, ահա, գալիս է Աշոտ Գրիգորյանը, Բեն Լադենից ավելի վտանգավոր միջազգային ահաբեկիչ, որին պետք է անհապաղ մեկուսացնել որպես Մեծ Բրիտանիայի և ողջ մարդկության համար հույժ վտանգավոր ահաբեկչի: Իրենց վերաբերմունքից իսկապես զգում էի, թե ինչպես են զարմացած, որ նման ապատեղեկատվություն են ստացել, ծայրահեղ սուտ, որի նմանը հավանաբար հազվադեպ է հանդիպել իրենց պրակտիկայում:

Քանի որ հոկտեմբերի 1- ին մեր հայտարարությունն էր, հոկտեմբերի 5- ին ես ժամանեցի Լոնդոն, MI6- ի աշխատակիցները հավանաբար չէին հասցրել մշակել ստացված տեղեկատվությունը, բավարար ուսումնասիրել այն, ինչ պետք է ուսումնասիրեին: Երևի թե, ինչպես սովորաբար անում է հիստերիկը, այդ հիստերիայի պահին Արմեն Գրիգորյանին ասել է՝ մի հատ ասա այնտեղ, թող բան անեն հլը և այլն, առանց մտածելու, որ, վերջիվերջո, իրենց հեղինակությունն է սարսափելի ընկնում, և մեր երկրի հեղինակությունը… Չէ՞ որ նման անլուրջ բաներ չի կարելի անել:

Բայց մյուս կողմից՝ եթե նույնիսկ Զատուլինին Հայաստանում պերսոնա նոն գրադա են հայտարարել, արգելել երկիր գալ (Զատուլինին, որը, կարծում եմ, հայերիս թիվ 1 լոբբիստն է երկրագնդի վրա, անկեղծ՝ հոգով, սրտով, ոչ մեկը Հայաստանի և հայերիս շահերը պաշտպանելու համար չի վճարում Զատուլինին՝ ի տարբերություն Միացյալ Նահանգներում հայկական շահերի լոբբիստների, որոնք միլիոններ են ստանում, չեմ ուզում անունները տալ, հայտնի անուններ են), ապա այլևս ոչնչի վրա չի կարելի զարմանալ: Զատուլինն ասում է՝ մինչ այդ Ադրբեջանն էր ինձ արգելել երկիր այցելել, հետո՝ Հայաստանը… Մարգարիտա Սիմոնյանին՝ փայլուն հայրենասեր տիկնոջը, պերսոնա նոն գրադա են հայտարարել: Դե, դրա համար իսկապես պետք է թուրք ծնված լինել, ինչը որ Հայաստանի այսօրվա վարչապետն է, որը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ: Եվ իր նմաններին է կարողացել գտնել ու հավաքել իր կողքը:

Թե դրսից որքա՞ն գումար են ստանում և ուտում, դա հետագայում կպարզվի, բայց եթե մեր երկրի պարտքը 5 միլիարդ դոլարից դարձել է 11,5 միլիարդ, 6,5 միլիարդով ավելացել է, արդեն պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե այդ ինչ գումարներ են ուտում, գումարներ, որոնք վերադարձնելու համար պետք է տա մեր խեղճուկրակ ժողովուրդը մինչև մեր թոռներն ու երևի ծոռները:

Հարցազրույցը՝ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ



ԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասինՀայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդինՆիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետաԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքինԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՍահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումըԱստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներՕրենքով գող-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԵԱ-Մ20. Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիրԻնչպես է պետք պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության ճիշտ պատկեր ստանալու համար«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են ապօրինաբար ձերբակալված քաղաքացիներինԲաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. ԲայրամովՍտանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը. Արսեն ԲաբայանՊեսկովը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասինՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելինՀայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում. «Փյունիկը» միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջինԻնչ եղանակ կլինիՎրացի տղամարդկանց փորձում են ԼԳԲՏ պարտադրել․ նրանք դա չեն ընդունի՝ ամբողջ կյանքում նախընտրել են կանանց․ ԼուկաշենկոՍերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել էՓոփոխություններ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքումՓոփոխություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակարանային ապահովման ծրագրումՀնարավոր է հրաժարվել ուղեվարձի թանկացումից․ տեսանյութՄիրզոյանը հունից դուրս եկավ․ հրաժարվեց պատասխանել հարցերին (տեսանյութ)Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են, և վերջ. Էդուարդ ՇարմազանովՄի հատ ասեք՝ էդ ի՞նչ ենք զիջել. Արարատ Միրզոյանը՝ Աննա Գրիգորյանին (տեսանյութ)Ինչպես են վրացի ընդդիմադիրները արդարանում ընտրազանգվածի առաջ. ԲացառիկԲուհերին հանում են, որ տեղը հյուրանոցներ սարքեն. դասախոս (տեսանյութ)ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի հարցին․ Միրզոյան (տեսանյութ)Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում«Գիտեք, մենք ի՜նչ կոնյակ ունենք» ասում, ուրախանում ենք, բայց կողքից քմծիծաղ է առաջացնում․ Փաշինյան (տեսանյութ)ՔՊ-ի քաղաքականությունն է՝ ոչնչացնել մեկը՝ փրկելու համար մյուսը11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակինԱճուրդով կվաճառվի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շենքերից մեկըՑեղասպանությունը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)Սպիտակ տանը Հելոուինի տոնակատարության ժամանակ Բայդենը կատակով «կծել է» երեխայի ոտքը (տեսանյութ)COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ. Արարատ ՄիրզոյանՄի շարք հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարարՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԻշխանությունը խիստ մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ այն առումով, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային․ ԱբրահամյանՀայ-ադրբեջանական բանակցություններում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է. ՄիրզոյանԱռաջիկայում ՀՀ-ն և Ադրբեջանը կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ․ Միրզոյան«Ինտերը» նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top