«Իզմիրլյան» ԲԿ-ում դասախոսությունների շարք ներկայացրեց թերապևտ, սրտաբան, ՌԴ-ի PreventAge ինստիտուտի առաջատար փորձագետ, բ.գ.թ. Աննա Պոպելիշևան
Առողջապահական«Իզմիրլյան» ԲԿ-ում հոկտեմբերի 21-23-ը դասախոսությունների շարք ներկայացրեց թերապևտ, սրտաբան, հեմոստազիոլոգ, ինտեգրալ կանխարգելիչ և հակատարիքային բժշկության բժիշկ, ՌԴ-ի PreventAge ինստիտուտի առաջատար փորձագետ, բ.գ.թ. Աննա Պոպելիշևան։
Դասախոսությունների թեման էր․ «Արյան անալիզների և հեմոստազի մեկնաբանման որոշ ասպեկտներ»։
Հանդիպման առաջին օրը ներկայացվեց արյան կլինիկական անալիզը թրոմբոզի և արյունահոսության տեսանկյունից՝ արյան կլինիկական և կենսաքիմիական թեստերի վերլուծությամբ։
Երկրորդ օրը խոսվեց հեմոստազի, արյան 4 տեսակի թրոմբերի ձևավորման, արնահոսության համախտանիշի, հիմնական պատճառների և դիֆերենցիալ ախտորոշման մասին՝ կլինիկական օրինակների հիման վրա։